

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԵՐ
ՄԱՍԻՆ

Մեր դպրոցը ստեղծվել է 2025 թվականի հոկտեմբերի 15-ին՝ հիմնադիր Աննա Սարգսյան-ի կողմից։
Մեր նպատակն է ստեղծել ստեղծագործական և ջերմ միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իր ներաշխարհը, զարգացնել երևակայությունը և արտահայտել սեփական մտածողությունն արվեստի միջոցով։
Մեզ համար արվեստը միայն նկարչություն չէ․ այն զգալու, մտածելու և աշխարհը յուրովի տեսնելու հնարավորություն է։
Դասընթացների ընթացքում երեխաները սովորում են ոչ միայն գեղարվեստական հմտություններ, այլ նաև ինքնավստահություն, ուշադրություն, ստեղծագործ մտածողություն և գեղագիտական ճաշակ։
Արվեստանոցում մեծ կարևորություն ենք տալիս անհատական մոտեցմանը, քանի որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է և ունի իր սեփական ստեղծագործական աշխարհը։
Մենք համադրում ենք դասական արվեստի հիմքերը ժամանակակից մոտեցումների հետ՝ ստեղծելով ազատ, ոգեշնչող և ստեղծարար մթնոլորտ։
Չնայած մեր գործունեության կարճ ժամանակահատվածին՝ արդեն հասցրել ենք ունենալ ստեղծագործական կարևոր հաջողություններ։
Մեր սաները մասնակցել են ցուցահանդեսների, արժանացել մրցանակային տեղերի, պատվոգրերի և հատուկ գնահատանքի։
Երեխաների աշխատանքները ներկայացվել են ցուցադրությունների և տպագրվել ստեղծագործական ամսագրերում, ինչը մեծ ոգեշնչում և մոտիվացիա է դարձել նրանց հետագա զարգացման համար։
Մեր առօրյան լի է ցուցահանդեսներով, ստեղծագործական այցերով, բնության գրկում կազմակերպվող նկարներով, մշակութային բացահայտումներով և ջերմ հիշողություններով, որոնք դառնում են երեխաների ստեղծագործական ճանապարհի կարևոր մասը։
Աննա Սարգսյան
( հիմնադիր և
գեղարվեստական ղեկավար )

ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ
Շնորհակալ ենք ձեր վստահության համար
Թողեք ձեր կարծիքը․ այն կարևոր է մեզ համար:
ՄԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Նախապատրաստական արվեստի դասընթացներ ընդունելության քննություններ ի համար՝ ակադեմիական նկարչության և կոմպոզիցիայի խորացված ուսուցմամբ:


















